-
23.05.2014|
11:55
Ես կրկես մանկուց չեմ սիրել։ Սակայն կրկեսից մի ցնցող բան եմ հիշում. հռչակավոր ծաղրածու Կարանդաշը սագերը լծել էր սայլակին, սայլակը բեռնել էր փաստաթղթերով և գնում էր պահեստ՝ 1 կգ մեխ դուրս գրելու։ Սա խորհրդային բյուրոկրատիայի զավեշտալի բնութագրումն էր, ԽՍՀՄ-ը վարչաբյուրոկրատական երկիր էր, և փաստաթղթերի առատությունն ու բյուրոկրատիայի աներերությունը բնական էին։
-
23.05.2014|
11:48
1918 թ. Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, նոյեմբերի 4-ին, Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ կազմված նոր կաբինետը միջազգային հասարակական կարծիքի ճնշման տակ որոշում կայացրեց Թուրքիան Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանության ու կոտորածի համար դատական պատասխանատվության ենթարկելու երիտթուրքերի կառավարության ղեկավարներին, ինչպես նաև «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին:
-
23.05.2014|
11:47
Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն։ Դեսպանին հիշեցրել են այն արտահայտությունները, որ նա օգտագործել է «Ազատլիգ» ռադիոկայանին տված հարցազրույցում, և նշել են, որ այդ արտահայտությունները գնահատվում են իբրև միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, ուստի անընդունելի են։
-
23.05.2014|
11:46
Հրադադարի ստորագրումից հետո հայ-ադրբեջանական շփման գծում մարդկանց զոհվելու դեպքերը հիասթափեցնում են ԱՄՆ-ին՝ լրագրողներին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Նա նշել է, որ ցանկացած զոհ ողբերգություն է:
-
23.05.2014|
11:43
«Շենգեն I-ը (1995-ին ուժի մեջ մտած համաձայնագիր) պետք է դադարեցվի և փոխարինվի Շենգեն II-ով, որի անդամները կարող են դառնալ միայն այն երկրները, որոնք ավելի վաղ ներգաղթի միասնական քաղաքականության համաձայնագիր են կնքել», - Le Point պարբերականին տված հարցազրույցում ասել է Սարկոզին:
-
23.05.2014|
11:39
Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Թեհրանի ու միջնորդ վեցյակի միջև միջուկային բանակցությունները ցանկալի արդյունք կտան մինչ հուլիսի 20-ը, երբ կկնքվի համապարփակ միջուկային համաձայնագիր։
-
23.05.2014|
11:38
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ և քննարկել երկրի հարավ-արևելքում ծավալվող մարտական գործողությունների խնդիրը։
-
23.05.2014|
11:37
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրն ընդունվեց Ազգային ժողովում՝ 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
-
23.05.2014|
11:35
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը մտադիր է դիմել ՌԴ իշխանություններին` ԴԺՀ-ի անկախությունը ճանաչելու խնդրանքով: Համապատասխան որոշումն ընդունվել է ինքնակառավարվող հանրապետության Գերագույն խորհրդում:
-
23.05.2014|
11:34
ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել այն օրենքին, որն Ազգային անվտանգության գործակալությանը արգելում է հեռախոսների զանգվածային գաղտնալսումը: